Այսօր ԱՄՆ պետքարտուղարն ու պաշտպանության նախարարը կայցելեն Կիև

Մանրամասներ
ա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի կայցելի Կիև, ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Պատվիրակության կազմում է նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Սա ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցն է Ուկրաինա պատերազմի սկզբից ի վեր։

Զելենսկու խոսքով, կքննարկվեն, մասնավորապես, զենքի հետագա մատակարարումները։

«Ես կցանկանայի, որ մենք ունենայինք ծանր հզոր զենքեր», – ասել է Զելենսկին՝ նշելով, որ վերջին շաբաթվա ընթացքում զենքի մատակարարման հետ կապված իրավիճակը բարելավվել է։

Զելենսկին նաև հուսով է, որ մոտ ապագայում անվտանգության իրավիճակը հնարավոր կդարձնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին գալ Կիև։