Պուտինն ու Շոլցը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում

Մանրամասներ
ա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրադրությունն Ուկրաինայի շուրջ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել ռուս-ուկրաինական բանակցություններին: «Վլադիմիր Պուտինը ներկայացրել է այս բանակցություններում Ռուսաստանի Դաշնության սկզբունքային դիրքորոշման հետ կապված դրույթները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պուտինի և Շոլցի նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 18-ին: Իսկ այս ամիս, ընդհանուր առմամբ, նրանք արդեն 6 հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրադրությունն Ուկրաինայում: