Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը գալիք ընտրություններում աջակցություն է հայտնել ՀՀԿ-ին

«ՀՀԿ-ն ի վիճակի է իր ներդրումն ունենալ երկրում և տարածաշրջանում անվտանգության վերականգնման գործում»
Live24.am-ը ներկայացնում է

ա

Եվրոպական խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունեցող Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) ֆեյսբուքյան էջում Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների առիթով աջակցություն է հայտնել իրեն անդամակցող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

«Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին ընդառաջ, մենք կցանկանայինք մեր զորակցությունը հայտնել մեր անդամ կուսակցությանը`Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Հայաստանը տարածաշրջանում մեզ համար հուսալի գործընկեր է, և մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Եվրամիության միջև ավելի ամուր հարաբերությունների օգտին: Ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում շատ կարևոր է անցկացնել արդար և թափանցիկ  ընտրություններ և բացառել բոլոր հնարավոր չարաշահումները, ճնշումները պետական աշխատողների վրա և պետական ռեսուրսների նպատակային չարաշահումը: Մենք բոլոր ներգրավվածներին խրախուսում ենք ցուցաբերել կառուցողական մոտեցում և պահպանել ժողովրդավարությունը: Վերջին ամիսներին Հայաստանը շատ ցավալի և դժվար ժամանակներ է ապրել:

Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ի վիճակի է իր ներդրումն ունենալ երկրում և տարածաշրջանում անվտանգության վերականգնման գործում և անցկացնել բոլոր անհրաժեշտ բարեփոխումները` ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի:

Մենք կշարունակենք ուշադիր հետևել ինչպես քարոզարշավին, այնպես էլ ընտրությունների ընթացքին և կշարունակենք համագործակցել մեր անդամ կուսակցության՝ ՀՀԿ-ի հետ Հայաստանում»,-ասված է ԵԺԿ հայտարարությունում:

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Գյումրիում միջադեպ է եղել Քոչարյանի ու Փաշինյանի աջակիցների միջև

Գյումրիում միջադեպ է եղել Քոչարյանի ու Փաշինյանի աջակիցների միջև

Փաշիկանն իրեն գժի տեղ է դրել Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի մոտ

Փաշիկանն իրեն գժի տեղ է դրել Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի մոտ

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...