Գերմանիայում գործողություն է իրականացվում փողերի լվացման հետ կապված հանցավոր խմբի դեմ. Bild

Մանրամասներ

ա

Գերմանիայի իրավապահ մարմիններն ընդգրկուն գործողություն են իրականացնում Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի Դաշնային Երկրամասում հանցավոր խմբավորման դեմ, որը, ենթադրաբար, կապված է փողերի լվացման հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին այդ մասին հայտնել է Bild թերթը:

Թերթի տեղեկություններով՝ կասկածի տակ է ընդհանուր առմամբ 46 մարդ: Ոստիկանությունը խուզարկություններ է կատարում 49 տարբեր օբյեկտում: Գործողությանն, ինչպես գրում է հրատարակությունը, մասնակցում են հատուկ ստորաբաժանումներ և ֆինանսական հանցագործությունների հետաքննության ծառայությունների աշխատակիցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: