Խոշոր հարկի դիմաց Պիկասոյի դուստրը Ֆրանսիայի կառավարությանն է փոխանցել հոր լեգենդար աշխատանքներից մի քանիսը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի դուստրը ժառանգության խոշոր հարկը մարելու համար ստիպված է եղել Ֆրանսիայի կառավարությանը փոխանցել հոր լեգենդար աշխատանքներից մի քանիսը:

Ինչպես գրում է Luxury Launches-ը,86-ամյա Մայա Ռուիզ Պիկասոն կառավարությանն է հանձնել Պիկասոյի վրձնին պատկանող վեց կտավ, երկու քանդակ, որոշ գծանկարներ:

Փարիզի Պիկասոյի թանգարանում երկրի ֆինանսների նախարար Բրունո լե Մարը հայտարարել է. «Մեր երկրի համար պատիվ է ընդունել Պիկասոյի այս ստեղծագործությունները: Դրանք կհարստացնեն ու կխորացնեն մեր մշակութային ժառանգությունը»:

ա