1,4 մլն դոլար. Sotheby’s-ն աճուրդում վաճառել է Նապոլեոնին պատկանած գլխարկը. ՖՈՏՈ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Նապոլեոն Բոնապարտի սև գլխարկը հեղինակավոր Sotheby’s աճուրդի տան կողմից վաճառվել է 1,4 մլն դոլարով, հայտնում է Luxury Launches-ը՝ մանրամասնելով, որ այն զորավարի սիրած գլխարկներից էր:

Հատկանշական է, որ նմուշը, ըստ փորձագետների գնահատականի, պետք է վաճառվեր 587 000-822 000 դոլարով:

Նշվում է, որ Բոնապարտն այն կրել է 1807-ի հուլիսի 7-ին՝ Ռուսաստանի Ալեքսանդր Առաջին կայսեր հետ հանդիպմանը, որի ժամանակ ստորագրվել են Տիլզիտի հաշտության պայմագրերը:

Նապոլեոնն ունեցել է մոտ 120 գլխարկ, որոնցից պահպանվածներն այժմ գտնվում են թանգարաններում ու հավաքածուներում:

ա

ա