Կառավարական բոլոր պաշտոնյաների համար ընդհանուր համաներում է հայտարարված

Դուք պետք է լիակատար վստահությամբ վերադառնաք սովորական կյանքի

1

«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն օգոստոսի 17-ին ընդհանուր համեներում են հայտարարել նախկին կառավարական պաշտոնյաների համար և կոչ են արել վերսկսելու աշխատանքը պետական հիմնարկություներում: Այդ մասին հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների թողարկած հայտարարությունը:

«Բոլորի համար ընդհանուր համաներում է հայտարարված, ուստի դուք պետք է լիակատար վստահությամբ վերադառնաք սովորական կյանքի»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: