Սյունիքում վթարի են ենթարկվել լեգենդար Վովա Վարդանովի ջոկատի անդամները․ Toyota-ն բախվել է հողաթմբին և կողաշրջվել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Սյունիքի մարզում, օգոսոստի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։15-ի սահմաններում  32-ամյա Հ․ Կ-ն իր վարած Toyota Hilux 3.0D մակնիշի ավտոմեքենայով «Սև լիճ»-Ակներ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատված, բախվել հողաթմբին և կողաշրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով  Հ․ Կ-ն ու ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Ա․ Սարադյանը և Երևանի բնակիչ 45-ամյա Վ․ Պողոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի հաշվեկշռում, իսկ հիվանդանոց տեղափոխվածները լեգենդար Վովա Վարդանովի ջոկատի անդամներից են, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն Ապրիլյան քառօրյա պատերազմին, այլև Արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ, լինելով կռվի ամենաթեժ կետերում: