Նորվեգիայում խորհուրդ են տալիս չօգտագործել AstraZeneca և Johnson & Johnson պատվաստանյութերը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Նորվեգիայում պատվաստանյութերի գծով փորձագետների կառավարական կոմիտեն խորհուրդ չի տվել օգտագործել բրիտանական-շվեդական AstraZeneca և ամերիկյան Johnson & Johnson ընկերության Janssen պատվաստանյութերը: Այս մասին Թերթ.am-ի փոխանցմամբ՝ գրում է vg.no կայքը:

«Իհարկե, սա կապված է կողմնակի լուրջ ազդեցությունների հետ»,- ասել է հանձնաժողովի նախագահ Լարս Ֆորլանդը:

Հանրային առողջության ազգային ինստիտուտին արդեն իսկ խորհուրդ է տրվել բացառել AstraZeneca-ն պատվաստումների ծրագրից: Այս առաջարկությունն այժմ արվում է Janssen պատվաստանյութի համար, որը Նորվեգիայում դեռ չի օգտագործվել:

Առողջապահության նախարար Բենտ Հոյեն ասաց, որ Նորվեգիան ստանում է ամերիկագերմանական Pfizer/Biontech կորոնավիրուսային պատվաստանյութը: