Սիրտն է վատացել. Արծրուն Հովհաննիսյանին հիվանդանոց են տեղափոխել

Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ

ա

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակն այսօր վատացել է, նա հիվանդանոց է տեղափոխվել։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա մերձավորներից մեկը։

«Սիրտն է վատացել։ Այս պահին վիճակը կայուն է։

Գտնվում է բժիշկների հսկողության տակ»,– ասաց նա։

Հիշեցնենք` Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել էր նաև նոյեմբերի 9-ին։

Այն ժամանակ տեղեկություններ տարածվեցին, թե նա սրտի կաթված է ստացել, սակայն ավելի ուշ պարզվեց, որ ճնշման տատանումներ է ունեցել։