Մոսկվայի ռեգիոնում ահաբեկչություն է կանխվել

Ուժայինները ձերբակալել են ծագումով Կենտրոնական Ասիայից 1999 թվականի մի անձի, ով միջազգային ահաբեկիչների ցուցումով նախապատրաստել է ահաբեկչական բռնարարք՝ պետական իշխանության մարմիններից մեկում

Կանխվել է ահաբեկչություն Մոսկվայի ռեգիոնում։

Այս մասին, Հրապարակի փոխանցմամբ, հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը։

Ուժայինները ձերբակալել են ծագումով Կենտրոնական Ասիայից 1999 թվականի մի անձի, ով միջազգային ահաբեկիչների ցուցումով նախապատրաստել է ահաբեկչական բռնարարք՝ պետական իշխանության մարմիններից մեկում։

Ահաբեկչական բռնարարքն իրականացնելուց հետո նա նախատեսած է եղել մեկնել Մերձավոր Արեւելք։