«Թուրքիան ուղիղ ռազմական միջամտություն է սկսել և փորձում է մնալ Հարավային Կովկասում». Ժիրինովսկի

Մանրամասներ

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գործում Թուրքիայի ռազմական ներգրավվածությանը:

«Թուրքիան անմիջական ռազմական միջամտություն է սկսել և փորձում է մտնել և մնալ Հարավային Կովկասում: Այն, ինչ չի կարողացել անել 100 տարի առաջ, երբ Համաշխարհային պատերազմն ավարտվեց, և Թուրքիան պարտվող կողմում էր»,- ասել է Ժիրինովսկին Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ռազմարշավում Թուրքիայի գործողությունները բնութագրելիս:

Ելույթ ունենալով Соловьёв LIVE յութուբյան ալիքի եթերում՝ քաղաքական գործիչը մատնանշել է նաև, որ Թուրքիային կասկածում էին Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների խմբերին վերջնականապես վերացնելու գործողություններին խոչընդտելու մեջ, հայտնում է tert.am:

«Պարզվում է, որ Թուրքիան ինքն է պաշտպանում այդ ահաբեկիչներին և գրոհայիններին, որպեսզի հետագայում նրանց տեղակայի Լիբիայում, որտեղ իր խաղն է սկսել, և մեր դեմ: Իսկ այժմ արդեն տեղակայել է Ադրբեջանում»,- շեշտել է Ժիրինովսկին: