Ինչ է ուրախությունը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ուրախությունը ձեր սրտի պատասխանն է Իմ այն ժպիտներին, որ Ես ունենում եմ՝ տեսնելով ձեր հավատարմությունը

Հիսուս

Դեկտեմբերի 15

Տեր, տուր մեզ Քո Ուրախությունը, Այն Ուրախությունը, որ ոչ ոք, ոչ աղքատությունը, ոչ իրադրությունը և ոչ էլ կյանքի պայմաններն են ի զորու խլել մեզնից:

Դուք կունենաք Իմ Ուրախությունը, սակայն հիմա կյանքը ձեզ համար դեռևս ծանր ընթացք ու տաժանելի քայլք է: Ուրախությունը կգա. հիմա դուք այդ մասին բնավ մի մտածեք, մտածեք միայն ձեր ճիշտ ընթացքի մասին: Ուրախությունը Իմ վարձատրությունն է:

Իմ աշակերտներին խոստացած ուրախության պարգևի և նրանց կողմից այդ ուրախությանը տիրանալու միջև ընկած էր ձախողության զգացումը. հուսախաբությունը, ուրացումը, դասալքությունը, հուսահատությունը, ապա՝ հայտնվեց հույսը, համբերությունը և արիությունը վտանգի դիմաց:

Ուրախությունը անմիջական պատասխանն է գորշ ու մռայլ օրերի մեջ համբերատար հոգով Ինձ սպասելու ու տեսնելու. արդյունքն է այն բանի, որ առանց Իմ ներկայությունը զգալու, ապավինեն Ինձ: Ուրախությունը ձեր սրտի պատասխանն է Իմ այն ժպիտներին, որ Ես ունենում եմ՝ տեսնելով ձեր հավատարմությունը: Երբ երբեմն զրկվում եք Ուրախությունից, մի կարծեք, թե ճանապարհից շեղվել կամ սխալ ընթացք եք ընտրել: Իմացեք, որ երբեմն էլ կարող է այնպես լինել, որ ուրախություն չունենաք, բայց դրա փոխարեն ունենաք քաջություն: Իսկ քաջությունը և անձնական հոգածությունը այլոց հանդեպ նույնքան բացահայտ նշաններ են Իմ աշակերտը լինելու, որքան՝ Ուրախությունը: