Սիրո խնջույք. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Անդադար, շարունակ լսելու ջանք թափեք

Հիսուս

Հոկտեմբերի 22

Ահավասիկ, Ես դռան առջև եմ և բախում եմ.

եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին և բաց անի դուռը,

կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա Ինձ հետ:

Բայց և այնպես՝ դուռը բախելը ձեր արժանիքներից կախված չէ, Ի՝մ որդիներ. եթե անգամ այդ լինի պատասխանը՝ Ինձ տեսնելու ձեր սրտի մեծ ցանկության:

Անդադար, շարունակ լսելու ջանք թափեք: «Եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին»: Այս էլ ձեր արժանիքներից կախված չէ: Իմ ուզածը սոսկ ձեր ականջալուր լինելն է՝ որսալու համար Իմ եղանակը և լսելու՝ Իմ թակոցի ձայնը:

Հապա լսեք. «Եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա Ինձ հետ»: Պատկերացնու՞մ եք՝ ինչ խնջույք կարող է լինել:

Եթե կարծում եք, որ ձեզ համար մեծ ուրախություն կլիներ ներկա գտնվել Գալիլիայի Կանա քաղաքի հարսանեկան խնջույքին կամ Իմ աշակերտներից մեկը լինել Վերնատան մեջ՝ նստած Ինձ հետ Վերջին Ընթրիքին կամ լինել Էմմավուսի ճամփորդներից մեկը կամ մեկը նրանցից, որոնց համար պատրաստեցի լճափի փոքրիկ խնջույքը:

Սակայն այս խնջույքները, որքան էլ Աստծո կողմից ծրագրված և Աստծո ընկերակցությամբ կատարված լինեն, այնուհանդերձ, նրանցից ոչ մեկի ժամանակ չէիք կարող ունենալ այն վայելումը, որ հնարավեր է ապրել՝ լսելով դռան թակոցը և Ձայնը, և բացելով հրավիրել Ինձ Իմ խնջույքին: Իմ ընկերակցությամբ կատարված հանդիսություն. Աստվածային Կերակուրի, Ճշմարիտ Սիրո մի խնջույք: