Մեքսիկայում անհայտ անձանց հարձակման հետևանքով հինգ ոստիկան է զոհվել

Հարձակման հետևանքով մահացել է հինգ ոստիկան, երկուսը վիրավորվել են

Անհայտ անձինք Մեքսիկայի հարավում հարձակում են գործել ոստիկանության աշխատակիցների խմբի վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հարձակման հետևանքով մահացել է հինգ ոստիկան, երկուսը վիրավորվել են:

Իշխանությունները հետաքննություն են սկսել՝ հայտնաբերելու կատարվածի մեղավորներին: