Նախագահ Քոչարյանի սահմանադրական իրավունքների խախտումները նախագահ Ա. Սարգսյանի բիզնես հետաքրքրությունների շրջանակներից դուրս են

Երիտասարդ ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը

Նախագահ Քոչարյանի սահմանադրական իրավունքների խախտումները նախագահ Ա. Սարգսյանի բիզնես հետաքրքրությունների շրջանակներից դուրս են

Արմեն Սարգսյանի գործառույթներից հիմնականը՝ Սահմանադրության պահպանմանը հետևելը, կարծես այդպես էլ մնալու է թղթի վրա: Ա. Սարգսյանը չի էլ փորձում օգտվել իր այս գործառույթից և որևէ կերպ հիշել իր կարգավիճակի մասին: Նույնիսկ այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանն արձանագրում է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների խախտման մասին, Ա. Սարգսյանը շարունակում է անտեսել իր իսկ կարգավիճակը:
Միայն խնդրում եմ չհակադարձեք, թե որևէ լիազորություն չունի այդ բնագավառում, որովհետև այդ փաստարկը չի դիմանում անգամ ամենաթույլ քննադատությանը: Որևէ մեկը Ա. Սարգսյանից չի պահանջում դատական ատյաններին հանձնարարական տալ, խոսքը հեղինակություն ունեցող նախագահի խոսքի կշռի մասին է: Խոսք, որն այդպես էլ չի հնչում: Չհնչեց ԱԺ-ի շրջափակման, հայտի օրենքի ստորագրման, փողոցում նախարարների հեռացման, դատարանների շրջափակման ժամանակ և հիմա էլ՝ ՍԴ որոշումից հետո, չի հնչի:
Եվ, երբ Ա. Սարգսյանը դժգոհում է իրեն <<թողնված փոքրաթիվ լիազորություններից>>, ակամայից ծնվում է այն միտքը, որ նույնիսկ նախագահի այս կարգավիճակում չի կարողանում ամբողջությամբ իրականացնել, իր վրա դրվածը, ուր մնաց երազել ավելիի մասին:
Ավելին, ժամանակին պնդում էր, որ Սահմանադրությամբ գրված լիազորությունները բավարար են համապետական և համազգային շահերի առաջմղման համար և հավաստիացնում էր, որ չգրված բազմաթիվ լիազորություններ է իրականացնելու:
Չնայած, չգրվածի հետ կապված կարծես ամեն ինչ ուժի մեջ է՝ օրինակ, Junk food for the sake of PR ակցիան: Արդյո՞ք, Ա. Սարգսյանի նման կրեատիվ մարդը չի կարողանում, թեկուզ հանուն PR-ի Սահմանադրության պահպանության մասին մի բան մտածել:
Երևի ժամանակն է հաշտվել հանրապետության նախագահի բացակայության հետ, մինչև Ա. Սարգսյանի լիազորությունների ժամկետի ավարտը:
Հ.Գ. Սահմանադրության պահպանությունը չի տեղավորվում Ա. Սարգսյանի քաղաքական և բիզնես հետաքրքրությունների շրջանակներում:
Հ.Գ. 2 Նախագահ Քոչարյանը պետք է ազատ արձակվի:
Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր, իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար

Աննա Մկրտչյանի գրառումը