Ջուլֆալակյանը հեռացավ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից

Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Ռոման Մուրադյանը

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից։

«Շնորհակալություն եմ հայտնում այս 9 ամիսների համատեղ աշխատանքի համար։ Սկսել ենք որոշ բարեփոխումներ, որոշները հասցրեցինք, որոշները ընթացքի մեջ են։ Ցանկանում եմ, որ նոր կազմով, նոր ռեկտորով իրականացնեք։ Ցանկանում եմ, որ ամեն ինչ ընթանա հարթ, կարողանաք ընտրել արժանագույնին»,- նշեց Արսեն Ջուլֆալակյանը։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Ռոման Մուրադյանը։