Արագածը երկրորդ հաղթանակն է տարել կիսաեզրափակիչում

Կիսաեզրափակիչի մյուս խաղում մարտի 27-ին կմրցեն «Արցախը» և «Ուրարտուն»

Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում «Արագածը» սեփական խաղահրապարակում 86:74 հաշվով հաղթել է «Արթիկ-Ման Հոլդինգին»:

«Արագածը» երկրորդ հաղթանակն է տարել կիսաեզրափակիչում և շարքի հաշիվը դարձրել 3:1 (երրորդ և չորրորդ շրջանի խաղերը ևս փլեյ-օֆֆի հաշվարկի մեջ են):

Կիսաեզրափակիչի մյուս խաղում մարտի 27-ին կմրցեն «Արցախը» և «Ուրարտուն»:

Առաջին խաղում «Արցախն» արտագնա հաղթանակ է տարել 81:77 հաշվով: Շարքի հաշիվը 3:1 է՝ հօգուտ «Արցախի»: