Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Ռուսաստանը ներրկայացնող հայազգի թենիսիստը առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցչի նկատմամբ

Ավստրալական Մելբուռն քաղաքում մեկնարկեց «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը:

Մրցաշարի առաջին շրջանում հայկական արմատներով Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը 2 ժամ 28 րոպե մրցախաղից հետո հեշտությամբ  3 սեթում ՝ 6:3, 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց Գերմանիան ներկայացնող Պետեր Գյովչիկին:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին: