Մեծագույն բարձունքներ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Կրկնեք շարունակ. «Ամեն ինչ կարելի է Իմ Տիրոջը, Իմ Վարդապետին, Իմ Բարեկամին»
հավատ

Հիսուս

Օգոստոսի 26

Տեր, գիտենք, որ Հզոր Ես և կարող՝ մեզ ազատելու:

Ես Եմ ձեր Ազատարարը: Վստահեցեք Ինձ բացարձակապես: Իմացեք, որ Ես ձեզ համար լավագույնը պիտի անեմ: Պատրաստ եղեք և համաձայն, որ Իմ Կամքը կատարվի նաև ձեր մեջ: Իմացեք, որ ի զորու եմ ամեն ինչ անել: Մի մոռացեք ուրախություն պատճառող այս ճշմարտությունը:

Կրկնեք շարունակ. «Ամեն ինչ կարելի է Իմ Տիրոջը, Իմ Վարդապետին, Իմ Բարեկամին»: Այս ճշմարտությունը երբ հավատով ընդունվի, կդառնա մի վերընթաց աստիճան, որի միջոցով հոգին կկարողանա՝ ամենացածր տեղերից կամ խոր Վիրապներից բարձրանալ մինչև վերին բարձունքները: