Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» և «Գիշերը թանգարանում» ֆիլմերը

Մենք մտադիր ենք ակտիվորեն աշխատել Fox-ի ստեղծագործությունների ժողովածուով՝ մեր հարթակները համալրելու համար

Disney ընկերությունը որոշել է նկարահանել «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերի ռեմեյքները: Ինչպես հայտնել է The Hollywood Reporter պորտալը, Disney-ի գլխավոր տնօրեն Բոբ Այգերը պատմել է, որ վերագործարկումը նաեւ կվերաբերի «Թուլակամի օրագիրը» եւ «Մեծածախով էժան է» ֆիլմերին։

«Մենք մտադիր ենք ակտիվորեն աշխատել Fox-ի ստեղծագործությունների ժողովածուով՝ մեր հարթակները համալրելու համար»,- հեռախոսով ասել է Այգերը լրագրողներին: Ինչպես նշել է հրատարակությունը, ֆիլմերը մատչելի կլինեն Disney+-ի առայժմ չգործարկված սթրիմինգային հարթակում: Ներկայում պարզ չէ, թե կինոնկարներն ինչ տեսքով կհայտնվեն էկրանին, որպես լիամետրաժ ֆիլմեր, թե հեռուստասերիալներ: Disney+ հարթակի գործարկումը պլանավորված է նոյեմբերի 12-ին: Ամսական բաժանորդագրությունն օգտատերերի վրա կնստի 7 դոլար:

Ավելի վաղ Disney ընկերությունը ձեռք է բերել 20th Century Fox կինո- եւ հեռուստաստուդիան, ինչպես նաեւ մի քանի հանրաճանաչ կինոպատումների, այդ թվում՝ «Իքս մարդիկ», «Ավատար» եւ «Սիմփսոները» ֆիլմերի իրավունքը, ինչպես նաեւ Fox հեռուստացանցի մի շարք կաբելային ալիքներ, ներառյալ National Geographic-ը, եւ բաժին Hulu ստրիմինգային ծառայությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: