Օգոստոսի 9-ը Գրքասերների համաշխարհային օրն է

Գրքի մոգությունն իր մեջ հատուկ գաղտնիք է պարունակում, ընթերցել սիրող մարդու համար սիրելի գրքի հետ հանդիպումն ամենացանկալի պահն է, իսկ նոր գրքի ընթերցանության սկիզբը՝ մի նոր գաղտնիք

Շատ տոներ, որոնք ծնվում են որեւէ երկրում եւ ունեն ազգային կարգավիճակ, ժամանակի ընթացքում միջազգային են դառնում (թեկուզեւ ոչ պաշտոնական) շնորհիվ նրա, որ դրանց ճանաչվածությունը տարածվում է նաեւ այլ պետություններում, գրում է Calend.ru-ն:

Նույնը կարելի է ասել նաեւ ԱՄՆ Գրքասերների ազգային օրվա (Book Lovers Day) մասին: Այն հայտնվել է ԱՄՆ-ում, տոնը գրեթե միանգամից երկրպագուներ է ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներում:

Այդ տոնը նշում են բանաստեղծները, պոետները, գրականագետներն ու հրատարակիչները, գրախանութներն ու իհարկե ընթերցողները, որոնց համար ստեղծվում են գրքերը: Հենց ընթերցողին է նվիրված համաշխարհային օրը:

Գրքի մոգությունն իր մեջ հատուկ գաղտնիք է պարունակում: Ընթերցել սիրող մարդու համար սիրելի գրքի հետ հանդիպումն ամենացանկալի պահն է, իսկ նոր գրքի ընթերցանության սկիզբը՝ մի նոր գաղտնիք, որը նա պետք է լուծի, մի աշխարհ, որում նա պետք է ընկղմվի իր գիտակցությամբ եւ երեւակայությամբ: