Խանջյան փողոցում միմյանց են բախվել 3 մեքենաներ. կան տուժածներ

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Opel Zafira և Honda CRV մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խանջյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտակայքում բախվել են Opel Zafira (վարորդ՝ Ա.Ա.), BMW (վարորդ՝ Ա.Պ.) և Honda CRV  (վարորդ՝ Ա.Ս.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Է.Ա.-ն (ծնված 2015թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Opel Zafira և Honda CRV մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները: