Ուկրաինայի ԱԾ-ն ռուսական տանկեր է կալանավորել

Ուկրաինայում ռուսական տանկերի կալանավորումն անօրինական է և էականորեն վատացնում է երկկողմ հարաբերությունները կարգավորելու հեռանկարները

Ուկրաինայում ռուսական տանկերի կալանավորումն անօրինական է և էականորեն վատացնում է երկկողմ հարաբերությունները կարգավորելու հեռանկարները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԴԽ միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը կալանավորել է ռուսական NEYMA տանկերը, որը, Կիևի պնդմամբ, Կերչում անօրինական գործողություններ է թույլ տվել ուկրաինական նավերի նկատմամբ: