Պուտինի հետ հանդիպմանը Հռոմի պապն ասել է, թե ռուս գրողներից ում է սիրում

Պուտինի և Հռոմի պապի հանդիպումը տևել էր ուղիղ մեկ ժամ, որի ավարտին կողմերը փոխանակվել էին նվերներով

Հուլիսի 4-ին Վատիկանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել է, որ ռուս դասականերից սիրում է Լև Տոլստոյին և Ֆյոդր Դոստոևսկիին:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահը՝ հատուկ նշելով, որ այդ մասին խոսում է պանտիֆիկի թույլտվությամբ:

Հիշեցնենք, որ Պուտինի և Հռոմի պապի հանդիպումը տևել էր ուղիղ մեկ ժամ, որի ավարտին կողմերը փոխանակվել էին նվերներով: