Թոռների տարիքը նշելով՝ 300000 դոլար է շահել

Մանրամասներ

1

ԱՄՆ Հարավային Կառոլինա նահանգի բնակչուհին վիճակախաղով 300 000 դոլար է շահել՝ նշելով իր թոռների տարիքին համապատասխան թվեր, հայտնում է UPI-ն։

Տատիկը Circle K-ից գնել է Palmetto Cash 5 տոմս եւ օգտագործել 2, 4, 13, 16 եւ 21 համարները:

Կինը շոուի աաշխատակիցներին պատմել է, որ այս տարի մի քանի անգամ օգտագործել է թոռների տարիքը։

Նա իմացել է, որ շահած տոմսն ունի, բայց չի իմացել, թե ինչ գումարի:

Կինն ասել է, որ պատրաստվում է պահել իր շահումը: Palmetto Cash 5 տոմսով 300 000 դոլար շահելու հավանականությունը 1-ը 1 405 438-ի է։