Կարեն Խաչանովը հաղթել է, Նովակ Ջոկովիչը պարտվել Boodles Challenge-ում

Խաչանովը ստացել է 10-րդ համարը

Աշխարհի ուժեղագույն թենիսիստները պատրաստվում են Ուիմբլդոնի մրցաշարին, որը կմեկնարկի հուլիսի 1-ին։ Բեքինգհեմշիրում (Անգլիա) անցկացվող Boodles Challenge ցուցադրական մրցաշարում Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակ է տարել հույն Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ՝ 3:6, 6:3, (8:10)։

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը պարտվել է Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովին՝ 6:7 (3:7), 4:6։

Ուիմբլդոնի մրցաշարում Ջոկովիչը կունենա առաջին համարը, երկրորդ համարը ստացել է աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը, իսկ երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը կունենա երրորդ համարը։ Խաչանովը ստացել է 10-րդ համարը։