Սերենա Ուիլյամսը դուրս մնաց հետագա պայքարից

Պլիշկովան անհավանական հաղթանակ տարավ

Նախկին առաջին ռակետ, Australian Open-ի յոթակի չեմպիոն, Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի տիտղոսակիր ամերիկուհի Սերենա Ուիլյամսը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչի խաղում պարտություն կրեց: Աշխարհի  8-րդ ռակետ, չեխ թենիսիստուհի Կարոլինա Պլիշկովան անհավանական հաղթանակ տարավ 3 սեթում՝ հաղթելով մրցակցին 4:6, 6:4, 5:7: Խաղը  տեւեց 2 ժամ 10 րոպե:

Նշենք, որ 3-րդ սեթում ամերիկուհին հաղթում էր 5:1 հաշվով, սակայն Պլիշկովայի գեղեցիկ «քամբեք»-ից հետո նա ուշքի չեկավ: Կիսաեզրափակիչում Կարոլինա Պլիշկովան կմրցի ճապոնուհի Նաոմի Օսակայի հետ