Ադրբեջանը կերազեր ունենալ մեկ «Մխիթարյան»

Այն որ Հենրիխը թոփ ֆուտբոլիս է, գիտեն բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանում, այն որ նա պահեստայինների թվում չէ դա էլ է ակնհայտ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին, մասանավորապես ասել է, որ իրեն զեկուցել են, թե Մխիթարյանը հիմնականում պահեստայինների նստարանին է մնում ու վատ խաղացող է։

Այն որ Հենրիխը թոփ ֆուտբոլիս է, գիտեն բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանում, այն որ նա պահեստայինների թվում չէ դա էլ է ակնհայտ, այն որ նրանով հպարտանում ենք ոչ միայն մենք, այլ հետխորհրդային տարածքի շատ երկրների ներկայացուցիչներ, դա էլ է ակնհատ, ակնհայտ է նաև այն, որ Ադրբեջանը կերազեր ունենալ մեկ «Մխիթարյան» ու երևի դրա դիմաց պատրաստ է ջիջել նավթային շելֆի մի մասը, Մխիթարյանի անունով մարզաշապիկն անգամ իրարանցում առաջացրեց Բաքվում, բայց սրանք դեռ մի կողմ:

Ես արդեն համոզվեցի, որ նույնիսկ տարրական ու ակնհատ բաներ սխալ են ընկալում Ադրբեջանում, եթե նախարարը նույնիսկ Մխիթարյանի խաղաժամանակի մասին բաց տեղեկությունն են սխալ ներկայացնում, ապա նրան հաստատ խաբում են թե ինչ է կատարվում Ադրբեջանի բանակում, խաբում են նաև, երբ զեկուցում են, իբր իրենց բանակը մարտունակ է, որ երբ ցանկանան պատերազմում կհաղթեն և այլն։

Մխիթարյանի մասին նրա ասածն ակնհայտ վկայություն է այն բանի, որ պետք չէ հավատալ Ադրբեջանական կողմի հռետորաբանությանը, իրավիճակից կտրված են ու սին տեղեկություններ են ստանում։ Մի խոսքով, ֆուտբոլն ամեն ինչ պարզ դարձրեց:

ՀՖՖ նախագահի օգնական Զոհրապ Եգանյան