Հիվանդության պատճառով կալանավորներին ազատ չարձակելու խնդիրը եղել է մինչև Մանվել Գրիգորյանը

Սա վեճ է, որը բացի գործնական լինելուց նաեւ գիտական վեճ է ՄԻԵԴ–ում

Հիվանդության պատճառով կալանավորներին ազատ արձակելու հարցը ես նախաձեռնել էի մինչեւ Մանվել Գրիգորյանի կալանավորումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցած հիվանդությունների համար նրա պաշտպանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի մասին։

«Սա վեճ է, որը բացի գործնական լինելուց նաեւ գիտական վեճ է ՄԻԵԴ–ում։ Կա հիվանդությունների ցանկ, որով տառապող դատապարտյալները պետք է ազատվեն պատժի կրումից, բայց դա չէր տարածվում կալանավորների վրա։ Ես նախաձեռնել եմ ենթաօրենսդրական ակտի փոփոխություն, որպեսզի դա տարածվի նաեւ կալանավորների վրա, անկախ նրանից՝ հարցը բարձրացվում է ՄԻԵԴ–ում, թե ոչ։ Հիվանդության պատճառով կալանավորներին ազատ չարձակելու խնդիրը մեզ մոտ եղել է մինչեւ Մանվել Գրիգորյանի կալանավորումը»,–նշեց նա։