Նոր Զելանդիայի իշխանությունները կարող են արգելել կիսաավտոմատ զենքի վաճառքը

Ծայրահեղականության համաշխարհային  սպառնալիքի մեծացման կապակցությամբ ժամանակն է փոխել զենքի շրջանառության մասին օրենքը

Նոր Զելանդիայի գլխավոր դատախազ Դեւիդ Փարքերը հայտարարել է, որ երկրի իշխանությունները կարող են արգելել կիսաավտոմատ զենքի վաճառքը: Այս մասին հաղորդում է The New Zealand Herald-ը:

Նրա խոսքով՝ ծայրահեղականության համաշխարհային  սպառնալիքի մեծացման կապակցությամբ ժամանակն է փոխել զենքի շրջանառության մասին օրենքը:

Նա նաեւ նշել է, որ «կառավարությունը մտադիր է արգելել կիսաավտոմատ հրացանների ազատ շրջանառությունը, ինչպես դա արվել է աշխարհի շատ երկրներում»:

Ավելի վաղ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը հաղորդել էր, որ ամբողջ երկրով անվտանգության միջոցները զգալիորեն կուժեղացվեն, ինչպես նաեւ կվերանյվի  զենքի շրջանառության մասին երկրում  գործող օրենսդրությունը: