Նյու Յորքում ցանկանում են արդիականացնել տրանսպորտային համակարգը՝ շքեղության հարկի հաշվին

Նյու Յորքի իշխանությունները հույս ունեն, որ վճարովի մուտքի վճարները կդառնան նահանգի եւ քաղաքի բյուջեների եկամտային մասին ավելացման աղբյուր

Նյու Յորք նահանգի իշխանությունները մտադիր են շքեղ  անշարժ գույքի ոչ ռեզիդենտդ սեփականատերերի համար հարկ սահմանել՝ Նյու Յորքի տրանսպորտային համակարգի արդիականացման ֆինանսավորման համար լրացուցիր 9 մլրդ դոլար գտնելու համար: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի բյուջետային կառավարման տնօրեն Ռոբերտ Մաջիկին, գրում  է ՏԱՍՍ-ը:

Նրա հաշվարկներով՝ Մանհեթենի մուտքի վճարը, որը նախատեսված է 2020 թվականից շուտ չներդնել, կարող է պետական գաանձարանին 15 մլրդ բերել, համացանցում առեւտրի հարկը՝ եւս 5 մլրդ դոլար, թերապեւտիկ նպատակներով մարիխուանայի օրինականացումը՝ 2 մլրդ դոլար, իսկ թանկարժեք անշարժ գույքի  սեփականատերերի  համար շքեղության հարկը, որոնք մշտական հիմունքով չեն ապրում Նյու Յորքում՝ եւս 9 մլրդ դոլար:

«Սակայն անգամ սա չի կանխի Նյու Յորքի Տրանսպորտային վարչության բյուջեում միջոցների պակասը, որը լրացվել է 40 մլրդ դոլարի չափով», - ասել է նահանգի բյուջետային կառավարման տնօրենը:

Նյու Յորքի եւ նույնանուն նահանգի իշխանությունները փետրվարին 10 կետից կազմված ծրագիր էին հրապարակել, որն ուղղված է  մեգապոլիսի տրանսպորտային համակարգի կատարելագործմանը:

Ծրագիրը, մասնավորապես նախատեսում է տրանսպորտային վարչության եւ քաղաքի ավտոբուսային, ստորգետնյա եւ երկաթգծային հաղորդակցության համար պատասխանատու եւս 5 կազմակերպությունների գործունեության կենտրոնացում

Նյու Յորքի իշխանությունները հույս ունեն, որ վճարովի մուտքի վճարները կդառնան նահանգի եւ քաղաքի բյուջեների եկամտային մասին ավելացման աղբյուր: Քաղաքի իշխանություններն այդպիսով կկարողանան ավելի շատ միջոցներ հատկացնել տրանսպորտային վարչության կարիքների՝  ազդանշանային համակարգի նոր տարրերի, նոր երկաթուղային եւ մետրոյի վագոնների, նոր ավտոբուսների եւ տրասնպորտային պարկի վերանորոգման համար: