Խնդրում եմ՝ «հանձնում» բառով հարց մի ձեւակերպեք, մենք ոչինչ չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ:
Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
Հարցին, ինչո՞ւ այդ հատվածներն Ադրբեջանին տալով Հայաստանը չի ստանում Բերքաբերի տարածքները, որոնք եւս Տավուշում են եւ հակառակորդի վերահսկողության տակ, նա պատասխանեց. «Դա քննարկման հարց է, իսկ ո՞վ ասաց, որ չենք ստանալու: Որեւէ մեկը չի ասել, որ չենք ստանալու»:
0Comments