«Սպասում ենք Սկանդինավյան խաղաղապահ զորախմբին». Էդմոն Մարուքյան

Մանրամասներ
էդմոն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սպասում ենք Սկանդինավյան խաղաղապահ զորախմբին․

Մեկնարկել է ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղի տարածքից:

Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես էին մեզ համոզում, որ, եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը դուրս գա Լեռնային Ղարաբաղի տարածքից, ապա սկանդինավյան խաղաղապահները կգան և Արցախի ժողովուրդը նրանց երաշխավորած անվտանգությամբ ապահով կապրի:

Հիմա այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ ու ժողովուրդն էլ վերադառնա այնտեղ և ապրի անվտանգության այդ երաշխիքներով:

Եթե այն մարդիկ, ովքեր գիշեր-ցերեկ բարձրաձայնում էին ռուս խաղապահների պարտադիր դուրս բերման և սկանդինավյան խաղապահների փրկչական առաքելության մասին, հիմա անձամբ դուրս չգան և այդ հարցով չզբաղվեն, ուրեմն ստիպված եմ լինելու անուններով դիմել նրանց:

Ավելի լավ է, ինքներդ նախաձեռնեք ու կյանքի կոչեք ձեր խոստումները»:

էդմոն Մարուքյան