Ադրբեջանն ԱՄՆ-ի օգնությամբ գյուղ գյուղի հետևից վերցնում է․ Տիկի՛ն դեսպան, Քրիստինա Քվին, ինչպե՞ս դա տեղի ունեցավ․ Բագրատյան

Մանրամասներ
բագրատյան քարտեզ

«Ադրբեջանն ԱՄՆ-ի օգնությամբ գյուղ գյուղի հետևից վերցնում է»,- 168TV-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։

«Google maps-ում հանկարծ Ոսկեպար գյուղի հետևի սարը, որտեղ բնակավայր չկա և չի եղել, հայտնվում է որպես ադրբեջանական անկլավ։

Տիկի՛ն դեսպան, Քրիստինա Քվին, ինչպե՞ս դա տեղի ունեցավ։

Ինչի՞ հիման վրա է հայտնվել այդ քարտեզում անկլավը։

Գիշերը քնում ես՝ անկլավ չկա, առավոտը զարթնում ես՝ կա արդեն։

Հնարավոր է՝ Փաշինյանը կամ Ալիևն են զանգում Google maps-ին ու հայտնվում է այս անկլավը։

Թող դա արդեն Մհեր Գրիգորյանն ու Փաշինյանը պատասխանեն։

Եթե այդ անկլավ կոչվածը տրվի, Ոսկեպարի լինելիությունն անհնարին է դառնում։

Գյուղն ամբողջապես կդատարկվի, ու դրանից հետո վտանգի տակ կհայտնվի Լոռվա մարզը»,- ասել է Բագրատյանը։