Իրանի հարվածներն Իսրայելին սպասվում են ապրիլի 12-ից հետո

Մանրամասներ
իրան իսրայել հարված հրթիռ

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը կարող է հարված հասցնել իսրայելական կողմին ապրիլի 12-ից հետո, հաղորդում է Times of Israel-ը։

Ըստ կանխատեսման՝ Թեհրանը, որից ակնկալում են պատասխան Դամասկոսում իրանցի գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի զոհվելուց հետո, քայլեր չի ձեռնարկի մինչև Ուրազ Բայրամի տոնի ավարտը։

Իսրայելում նաև կարծում են, որ Իրանի հնարավոր հարվածն ուղղված կլինի ռազմավարական օբյեկտներին, այլ ոչ թե քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Իսրայելն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է Իրանի ցանկացած հարձակման։