Ստամբուլում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 15 մարդ է մահացել

Մանրամասներ
ստամբուլ

Ստամբուլի Գայրեթթփե շրջանում գործող կոմերցիոն շենքերից մեկի առաջին հարկում, որը օգտագործվում էր որպես գիշերային ակումբ, խոշոր հրդեհ է բռնկվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Հրդեհի հետևանքով 15 մարդ մահացել է, 9-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ: