Մեր դռները փակ են ահաբեկիչների համար. Էրդողան

Մանրամասներ
էրդողան

Իհարկե, մենք պատրաստ ենք ամեն ինչի մասին խոսել բոլորի հետ, բայց մեր դռները փակ են ահաբեկիչների և ահաբեկչական կազմակերպության ղեկավարությամբ քաղաքականություն անողների համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս հայտարարությունը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։

«Թուրքիային ստիպել են 40 տարի վճարել ահաբեկչության համար, մենք չենք կարող դա հանդուրժել ևս 40 տարի։

Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո:

Հիմա ժամանակն է ամբողջությամբ ազատել մեր երկիրը այս բեռից, ոչ միայն անվտանգության տեսանկյունից, այլ նաև նրա բոլոր այլ հարթություններում»,- ասված է Թուրքիայի նախագահի հայտարարության մեջ։