Տավուշի բնակիչները 10 օր ժամանակ են տվել Փաշինյանին

Մանրամասներ
նիկոլ փաշինյան

«Բնակիչները պայման են դրել, 10 օր ժամանակ են տվել մտադրությունից հետ կանգնելու համար այլապես պատրաստ ենք կռվի, որ գաք հեռավորությունը տեսնեք կհասկանաք՝ գոյատևման խնդիր է առաջանալու, կենսական նշանակության ճանապարհ է փակվելու։ Փաշինյանը առաջարկել է այլընտրանքային ճանապարհ կառուցել, բայց ժողովուրդը տեղում ընդդիմացել է։

Ոսկեպարը եղել է դարպաս և դարպաս է, եթե տվեցին հակառակորդը դուրս է գալու Լոռի։ Ոսկեպարից ընդամենը 30 կմ այն կողմ Վանաձորն է։ Ժողովուրը միահամուռ կանգնած են։ Ժողովրդին նստացրել են դահլիճում, եկել խոստացել է, մարդիկ իրենց տեսակետն են հայտնել։ 10 օր կսպասենք արձագանքի, եթե հարցը չլուծվեց, ոսկեպարցիները իրենք կփորձեն հարցը լուծել՝ թեկուզ պատրաստ ենք պատրեազմի։

Ոսկեպարցիները 90-ականներին ևս կռվի են դուրս եկել, թող ոչ ոք ոսկեպարցիներին պատերազմով չվախեցնի։ Մեր խնդիրը մեր գյուղի պաշտպանությունն է, մենք այլ խնդիր չենք դնում»,- NewDay.am լրատվականի հետ զրույցում ասել է Փաշինյանի հետ հանդիպման մասնակից, պահեստազորի գնդապետ, Ոսկեպարի բնակիչ Միհրան Մախսուդյանը։