Իրաքի շիա իսլամական դիմադրության շարժումը երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր մարտիկներն անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին, հաղորդում է Al Mayadeen-ը:
Իր հայտարարության մեջ շարժումը նշել է, որ «թշնամի Իսրայելի հենակետերին հասցվող հարվածները Գազայի պաղեստինցի ժողովրդին աջակցելուն ուղղված գործողությունների երկրորդ փուլի մաս են կազմում և պատասխանն են անմեղ քաղաքացիների նկատմամբ իրականացվող իսրայելական ջարդերին»,- գրում է լրատվամիջոցը։
0Comments