«Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Մանրամասներ
հապկ

Մտահոգիչ են Հայաստանի էլիտաների որոշ մասի տրամադրվածությունը և կատարվող իրադարձությունները:

Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետով:

«Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը:

Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- հավելել է նա: