Եվրոպական երկրներում 2024-ին մուտքի և ելքի նոր համակարգ կգործարկվի

Մանրամասներ
շենգեն

2024 թվականի երկրորդ կեսից եվրոպական երկրներում կգործարկվի մուտքի և ելքի նոր համակարգ, ըստ որի Եվրամիության (ԵՄ) երկրներ հնարավոր կլինի մուտք գործել միայն կենսաչափական անձնագրով։

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան նախազգուշացրել է ռուսաստանցիներին ճանապարհորդության հետ կապված դժվարությունների մասին, գրում է Lenta.ru–ն:

Հստակեցվում է, որ համակարգը ավտոմատացված կլինի և կկարողանա գրանցել բոլոր ճանապարհորդներին, ովքեր ԵՄ քաղաքացի չեն։ Սա կանդրադառնա ինչպես օտարերկրացիների վրա, ովքեր ունեն կարճաժամկետ վիզայի կարիք, այնպես էլ նրանց, ովքեր չունեն:

Այժմ Շենգեն գոտի առաջին անգամ մուտք գործելիս անհրաժեշտ կլինի լուսանկարվել և սկանավորել մատնահետքերը։

Նոր կանոնների ներդրման կոնկրետ ժամկետներ դեռ չկան։

Այս համակարգի շնորհիվ եվրոպական երկրների վերահսկիչ մարմիններն ավելի խստորեն կվերահսկեն զբոսաշրջիկների կեցության տևողությունը։