Փաշինյանի հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է նաեւ Ալիեւի հետ

Մանրամասներ
ալիև բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը փետրվարի 17-ին Մյունխենում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր և ընդգծել ռազմավարական երկխոսության հետևողական զարգացման կարևորությունը։ Անդրադարձ է եղել նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Փաշինյանը հաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ընդունելու կոնկրետ որոշումներ, մասնավորապես՝ միջազգային հարթակներում արդեն հրապարակայնորեն գրավոր արձանագրված սկզբունքների հիման վրա։

Բլինկենն ընդգծել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը բանակցային և խաղաղ գործընթացում և հույս է հայտնել շարունակել երկխոսությունը։

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Այսօր մենք արդյունավետ զրույց ունեցանք Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։ Մենք նաև քննարկել ենք, թե ինչպես կարող ենք շարունակել ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները»,- գրել է նա։