Ուկրաինան հարվածել է Բելգորոդին. կա 5 զոհ,18 վիրավոր

Մանրամասներ
Բելգորոդ

Փետրվարի 15-ի ցերեկն Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ՌԴ Բելգորոդի քաղաքացիական օբյեկտներին։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է որսալ և ոչնչացնել 14 արկ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է հինգ մարդ, ևս 18-ը վիրավորվել են։  ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Ուկրաինայի զինված ուժերի հրթիռակոծության ժամանակ Բելգորոդի շրջանի տարածքում ոչնչացրել են 14 RM-70 Vampire MLRS հրթիռ։

Բելգորոդում վնասվել է յոթ մասնավոր տնային տնտեսություն, հինգ բազմաբնակարան շենք, հինգ ավտոմեքենա, մեկ խանութ: