Դատախազությունը ստացել է Ալեն Սիմոնյանի հարսի և ևս 2 հոգու երաշխավորության միջնորդությունը

Մանրամասներ
4

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դատախազություն են ներկայացրել անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդություն` խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գևորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլյա Մկրյանի և «Սիներջիի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի համար։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։

«Դատախազությունը ստացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը»,– ասել են դատախազությունից։

Հիշեցնենք, որ Անի Գևորգյանը ձերբակալվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում սկսված ձերբակալություններին հաջորդած վարույթի շրջանակում: Նշենք, որ գործով ավելի վաղ կալանավորվել էին «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը։