Փաշինյանի մնալու շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուսը խախտվել է, խնդիր կա Արևմուտքից էլ, ՌԴ-ից էլ․ Կարեն Քոչարյան (տեսանյութ)

Մանրամասներ
նիկոլ

Փաշինյանի մնալու շուրջ աշխարհաղաքական կոնսենսուսը խախտվել է, խնդիր կա Արևմուտքից էլ, ՌԴ-ից էլ․

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը․

«Իշխանության ներսում որոշակի ճաքերը ևս վկայում են այդ կոնսեսուսի խախտման մասին։ Երբ մամուլում արտահոսքեր են լինում, թե իբր Արևմուտքն ունի Փաշինյանին այլընտրանքային թեկնածու՝ Արմեն Գրիգորյանը, կամ ՌԴ-ն՝ Ալեն Սիմոնյան, դա նշանակում է, որ Փաշինյանի հետ խնդիր կա և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի կողմից։

Բացի այդ, Փաշինյանը դադարել է իր թիմի համար անվիճելի հեղինակություն լինել։ Ինքը ևս չի վստահում ոչ ոքի։ Վերջին սոցհարցումներն էլ հերթական անգամ վկայեցին, որ մարդիկ ոչ ոքի չեն հավատում, քաղաքական դաշտը 100 տոկոսով պետք է «update» արվի։ Ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ հասկանում են, որ կորցնում են իրենց տեղը դաշտում, ներսում հաշտ չեն»,- նշել է Քոչարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․