ՌԴ-ից մարտական գործողությունների գոտում կա ավելի քան 600 հազար մարդ․ Պուտին

Մանրամասներ
Պուտին

Ռազմական գործողությունների գոտին պահանջում է մշտական ուշադրություն և կարգավորում, դա 2 հազար կմ է և ավելի քան 600 հազար մարդ ռուսական կողմից կա այնտեղ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուսանողների հետ շփման ընթացքում:

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հավանաբար կան հարցեր, որոնք պահանջում են լրացուցիչ ուշադրություն և լուծումներ, միշտ ինչ-որ բան պետք է շտկել, քանի որ մարտական գոտին մեծ է՝ գրեթե 2 հազար կմ, իսկ մարտական գործողությունների գոտում կա ավելի քան 600 հազար մարդ․ մեխանիզմը հսկայական է»,–ասել է Պուտինը։