Սելենա Գոմեսը «չի հագենում» Բենի Բլանկոյի հետ հարաբերություններից

Մանրամասներ
Սելենա Գոմես

Սելենա Գոմեսը «չի հագենում» Բենի Բլանկոյի հետ հարաբերություններից։ Ինչպես հայտնում է PEOPLE-ը՝ վկայակոչելով աղբյուրին, 31-ամյա երգչուհին «շատ երջանիկ» է 35-ամյա Բլանկոյի հետ։

«Նա, կարծես թե, այս պահին իսկապես լավ է իրեն զգում»,-հավելել է ինսայդերը,-«Գուցե պատճառը Բենին է, կամ գուցե հենց այդպիսին է նա անձնական եւ մասնագիտական կյանքում»:

Նրա խոսքով՝ «բոլորն ուրախ են նրա երջանկության համար»։ Աղբյուրը նշում է, որ Գոմեսի շրջապատի մարդիկ «պաշտպանում են» երգչուհուն։

Ավելի վաղ Գոմեսին եւ Բլանկոյին տեսել էին Լոս Անջելեսի Crypto.com Արենայում՝ «Լոս Անջելես Լեյքերսի» եւ «Մայամի Հիթի» խաղի ժամանակ: