Բորելը պոպուլիստ է և ստախոս․ Ալիև

Մանրամասներ
ալիև բորել ալի

Ալիևը դժգոհել է եվրոպական առաջնորդներից՝ հայտարարելով, թե նրանց մեջ կան պոպուլիստներ, որոնց թվում են Ժոզեպ Բորելը և Ռոբերտա Մեցոլան:

«Ես դժգոհ եմ նրանց քաղաքականությունից և Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքից, քանի որ դա անարդար է և ամենևին չի բխում ԵՄ շահերից: Նույնիսկ հայերն են խոստովանում, որ փորձառու եվրոպացի դիվանագետ պարոն Բորելը ստում է:

Նա և մյուսները պնդում են, որ Ղարաբաղը լքել է 100 հազար մարդ, ոչ թե 150 հազար: Այսպիսով, եթե պարոն Բորելը շարունակի նույն ոգով, ապա մեկ ամիս անց նա կարող է հայտարարել, որ 200 հազար մարդ է հեռացել: Գուցե պարոն Բորելը երազ է տեսնում: Սա բացարձակապես անընդունելի է»,- ասել է Ալիևը