Արցախի կորստի համար մեղավոր է Հայաստանի իշխանությունը․ Լևոն Քոչարյան

Մանրամասներ
Լևոն Քոչարյան

Ինձ համար Արցախի էջը փակված չէ, թեև շատերն ասում են, որ Արցախն այլևս չկա, բայց չպետք է այդպես մտածենք։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Ըստ նրա՝ պետք է Արցախ վերադառնալու պատուհուն բացել, որի համար կարևոր է սուբյեկտայնության պահպանումը։

«Այդ գործառույթն իշխանությանն է: Արցախի քաղաքացիների, այդ պահանջը պետք է իրենց միջոցով հստակ ձևակերպվի։

Արցախի կորստի համար մեղավոր է Հայաստանի իշխանությունը։ Այս ամեն ինչը եղավ պատերազմի արդյունքից հետո, ինչպես նաև սխալ որոշումների հետևանքով»,- նշեց Քոչարյանը։

Լևոն Քոչարյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունն է Արցախի հարցի առաջին ու հիմնական պատասխանատուն։